Օգոստոսի 15-ին Ստեփանակերտում գրանցված հրդեհների մասին հակիրճ տեղեկություն
Օգոստոսի 15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Ա.Առաքելյան 2-րդ փակուղում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Անմիջապես կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի մեկ մարտական հաշվարկ՝հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, լիկվիդացվել` ժամը 15:17-ին: Նախնական տվյալներով այրվել է հողամասում գտնվող 3մX 2մ մակերեսով փայտե պահոցը, հողամասի փայտե ցանկապատը և մոտ 250մ2 չոր խոտ:
-Նույն օրը ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թաղամաս 38 փողոցի բաց տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրշեջ փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, լիկվիդացվել` ժամը 16:08-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 500մ2 չոր խոտ և թփեր:
-Հերթական ահազանգը գրանցվել է ժամը 19:19-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ փողոցում: Նախնական տվյալներով այրվում է աղբ: Կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և իրականացրել հրդեհաշիջման աշխատանք:
Կրակը մարվել է ժամը 19:51-ին: Այրվել է մոտ 6մ2 չոր խոտ և աղբ:
Դեպքերի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը :
Comments