top of page

Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում մեքենա է բռնկվել

  • Feb 13, 2022
  • 1 min read

ree

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԽ-ն հայտնում է, որ ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում` մեքենայի մեջ բռնկված հրդեհի մասին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և մեկուսացրել կրակը։

Այրվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչին պատկանող 《Volkswagen vento》մակնիշի ավտոմեքենան։

Բարեբախտաբար` տուժածներ չկան։






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page