top of page

«Թավշյա հեղափոխության առաջնորդը» կազմել է իր ցուցակը և հռչակել իրեն վարչապետի թեկնածու. քաղաքագետ

  • Jun 16, 2021
  • 1 min read

ree

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսուքյան էջում գրել է.


«Կայացած երկրներում վարչապետի թեկնածուն, նաև ընտրացուցակները կազմվում են ներկուսակցական ընտրությունների միջոցով, ինչի համար ներքաղաքական կյանքը մնում է կայուն, իսկ կուսակցությունները ժողովրդավարության երաշխավորներն են՝ պարզ է, արդեն իսկ կուսակցական կյանքում գործում է արդարության սկզբունքը:


Հայկական ժողովրդավարության «հայրը», «թավշյա հեղափոխության առաջնորդը» ինքն է կազմել իր ցուցակը, իրեն էլ հռչակել է վարչապետի թեկնածու, «եթե ինքը չլինի վարչապետի թեկնածու, ՔՊ-ն վարչապետի թեկնածու չի ունենա» սկզբունքով։


Վստահ եմ՝ եթե ՔՊ-ի ուսապարկերի շրջանում փակ և գաղտնի ընտրություն կատարվեր, ապա «հեղափոխության առաջնորդը» չէր կարող հաղթահարել ներկուսակցական ընտրությունների շեմը որպես վարչապետի թեկնածու, իսկ ուսապարկերը հնարավորություն կունենային ներկայանալ որպես իրոք հպարտ քաղաքացիներ՝ գոնե առերևույթ:

Սա է «մուրճի» ու «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page