Սթիվեն Սիգալը մտադիր է լուրջ ջանքեր գործադրել՝ Մոսկվայի և Տոկիոյի միջև երկխոսության համար

Հոլիվուդյան դերասան և սցենարիստ Սթիվեն Սիգալը, որը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, կամավոր առաջարկել է օգնել Ռուսաստանի և Ճապոնիայի միջև երկխոսության հաստատմանը. գրում է svpressa.ru-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունում կան բազմաթիվ մարդիկ, որոնք դրական են վերաբերվում Ճապոնիային, իսկ շատ ճապոնացիներ փոխադարձաբար են արձագանքում։
Նա նաև ասել է, որ մտադիր է լուրջ ջանքեր գործադրել՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում Մոսկվայի և Տոկիոյի միջև, և դա վերաբերում է ոչ միայն Կուրիլյան կղզիների սեփականության հարցին։ Նրա խոսքով՝ ինքը մտադիր է հանդիպել Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Սիգալը Ռուսաստանի քաղաքացի է դարձել 2016 թվականին, իսկ երկու տարի անց նշանակվել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ ռուս-ամերիկյան հումանիտար կապերի և ընդհանուր մշակութային ու պատմական ժառանգության հարցերով։























Comments