top of page

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի տեղաշարժին․ Ստոլտենբերգ

Nov 15, 2021
1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի տեղաշարժերին և պատրաստ է արձագանքել իրավիճակի փոփոխությանը. այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի հարցազրույցը Axios on HBO հաղորդաշարին։


Նա շեշտել է, որ դաշինքը «աչալուրջ» է և պատրաստ է «իրավիճակի ցանկացած զարգացման»։


Ստոլտենբերգը միևնույն ժամանակ խոստովանել է, որ Ուկրաինան հիասթափված է, որ Կիևը դեռ չի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքում դեռ ընդհանուր որոշում չկա այն մասին՝ արդյո՞ք Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Դրան պետք է համաձայնություն տան դաշինքի բոլոր 30 անդամ երկրները։


Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն ամրապնդել է հարաբերությունները Կիևի հետ, սակայն Ուկրաինան դեռ պետք է համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին՝ կառույցի անդամ դառնալու համար։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page