top of page

Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերին ազատ արձակելու համար անցկացվող ստորագրահավաքը



Ոստիկանությունն արգելել է սյունեցի համայնքապետերի համար անցկացվող ստորագրահավաքը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Անժելա Նալբանդյանը։



«Ընկերներ ջան, ուզում եմ տեղեկացնել՝ ոստիկանությունն իրենից կախված ամեն ինչ արեց, որ Սյունիքի համայնքապետերի և քաղաքական նպատակներով մյուս կալանավորվածների ազատության պահանջով մեր այսօրվա ստորագրահավաքը չկայանա: Ի՞նչ ասեմ, որոշման հեղինակներին մաղթում եմ մի օր էլ իրենք հայտնվեն նույն իրավիճակում: Իսկ ստորագրահավաքը կշարունակենք օնլայն (քիչ հետո հղում կտեղադրեմ իմ էջում), մինչև դեղերն ազդեն»,- գրել է նա։


Երեկ՝ ժամը 17:00-ին, Հյուսիսային պողոտայում մեկնարկել էր ստորագրահավաք՝ ի աջակցություն սյունեցի համայնքապետերի։ Երեք օր հետո՝ հունիսի 25-ը ներառյալ, ստորագրությունները պետք է ներկայացվեին ՄԻՊ Արման Թաթոյանին, որպեսզի նա դա ներկայացնի Գլխավոր դատախազություն և ՀՔԾ։

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page