ԱԺ լուսաբանող լրագրողները բացատրություն են պահանջում իրենց տեղաշարժը սահմանափակելու համար

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ստորագրահավաք են սկսել խորհրդարանում նրանց ազատ տեղաշարժը սահմանափակելու որոշման դեմ։ MediaHub-ի և մյուս լրատվամիջոցների լրագրողները պարզաբանում են պահանջել ԱԺ աշխատակազմից, թե ո՞ր որոշման հիման վրա են խոչընդոտում լրագրողների ազատ տեղաշարժը։ ԱԺ աշխատակազմից տրամադրել են որոշման գրավոր տարբերակը, որը, հուլիսի 30-ի դրությամբ, ստորագրել է Ալեն Սիմոնյանը։
Հարցի առնչությամբ երեկ՝ օգոստոսի 2-ին, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել էր ԱԺ աշխատակազմ և ստացել պատասխան գրություն, համաձայն որի՝ այդ պահի դրությամբ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չի եղել։
Հատկանշական է, որ լրագրողների պահանջից հետո միայն որոշումը ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվեց։ Կարելի է ենթադրել, որ այս որոշումն ընդունվել է ոչ
թե ԱԺ-ում անվտանգություն ապահովելու նկատառումով, այլ լրագրողների ազատ տեղաշարժն արհեստականորեն սահմանափակելու համար։
Նշենք, որ լրագրողական համայնքը որոշել է դիմում ուղարկել նաև ՄԻՊ։
























Comments