top of page

Կազմակերպվում է ստորագրահավաք՝ Անահիտ Ավանեսյանի հրամանի ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Sep 29, 2021
1 min read

ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արար Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Կազմակերպվում է ստորագրահավաք


Հարգելի հայրենակիցներ,


«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ: Ստորագրահավաքը սկսում ենք այսօրվանից և ավարտելու ենք 2021թ. հոկտեմբերի 7-ին: Այն հայրենակիցները, որոնք պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, azatkamq@gmail.com):


Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով , (2) azatkamq@gmail.com էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «Միանում ենք կոլեկտիվ հանրագրին» անվանումով:


Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը:


Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝


1. Հանրագրի ստորագրություններ - Ստորագրահավաք 28.09.2021թ.-07.10.2021


2. Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում - Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ.


3. Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին - Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ.


4. Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում - Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ


5. Հանրային իրազեկում - Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ


6. Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով - Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ.


Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page