Սուդանում ցուցարարները դադարեցրել են օդանավակայանի աշխատանքը
Sep 24, 2021
1 min read

Ցուցարարների խումբը ներխուժել Է Սուդանի հյուսիս-արևելքում գտնվող Պորտ Սուդան քաղաքի օդանավակայան, ինչի արդյունքում դադարեցվել է ավիահաղորդակցությունը. փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ Սուդանի Արևելքի ցեղերի ներկայացուցիչները՝ մասնավորապես բեջա ցեղի, փակել էին մայրաքաղաք Հարթումի և Պորտ Սուդանի միջև ճանապարհը, ինչի հետևանքով դժվարացել էր երկրի քաղաքների միջև բեռների փոխադրումը:
Ցուցարարները ցանկանում են փոփոխություններ իրականացնել 2020թ. հոկտեմբերի խաղաղության համաձայնագրում: Համաձայնագիրը կնքվել էր Սուդանի կառավարության և Ջարֆուր ցեղի ներկայացուցիչների միջև: Այս փաստաթուղթը նախատեսում է իշխանության բաժանում, ընդգրկում ազգային բանակում և դաշնային ու տեղական կառավարման մարմիններում:























Comments