top of page

Վարչապետին ենթարկել են տնային կալանքի Սուդանում

Oct 25, 2021
1 min read

Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը։ Այդ մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը՝ նշելով, որ դա արել են առանց նշանների զինվորական հագուստով մարդիկ։ Ձերբակալվել են կապի, տեղեկատվության, ֆինանսների և արդյունաբերության նախարարները, ինչպես նաև Խարտումի նահանգապետն ու երկրի իշխող Ինքնիշխան խորհրդի մեկ ներկայացուցիչ։


Ձերբակալությունները շարունակվում են։ Մայրաքաղաք տանող մուտքերը փակվել են։ Ինտերնետն ու բջջային կապն անջատված է։


2019-ի օգոստոսից Սուդանը ղեկավարում է անցումային ռազմաքաղաքական վարչակազմը, որը խոստացել է վերականգնել արդարությունը նախագահ Օմար Ալ-Բաշիրի ղեկավարման օրոք կատարված հանցագործությունների զոհերի նկատմամբ։


Սեպտեմբերին հաղորդվել էր Սուդանում պետական հեղաշրջման փորձի մասին։ Մի խումբ զինված անձինք փորձել էին գրավել մայրաքաղաք Խարտումի մոտ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ։ Սուդանի բանակին հաջողվել էր իրավիիճակը վերահսկողության տակ վերցնել և կանխել պետական հեղաշրջումը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page