top of page

Սուդանում զինվորականները փորձել են հեղաշրջում իրականացնել

Sep 21, 2021
1 min read

Սուդանում տեղի է ունեցել պետական ​​հեղաշրջման փորձ: Մի խումբ զինվորականներ փորձել են վերահսկողություն հաստատել երկրի մայրաքաղաք Խարտումի վրա, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:


Առավոտյան տանկեր են հայտնվել Խարտումի փողոցներում, իսկ զինծառայողները փակել են Նեղոս գետի բոլոր կամուրջները: Զինված ուժերի հրամանատարությունը հեռուստատեսությամբ կոչ է արել «պաշտպանել երկիրը և պաշտպանել անցումային շրջանը»:


Ըստ թերթի՝ հեղաշրջման անհաջող փորձ են կատարել զրահատանկային ուժերի սպաները, որոնք երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի կողմնակիցներից են:


Զինված հեղաշրջման փորձը գլխավորել է գեներալ-մայոր Աբդել Բակի Բաքրաուին, որը ծրագրել էր ձերբակալել ինքնիշխան խորհրդի և ռազմական խորհրդի անդամներին:


Ընդհանուր առմամբ՝ բերման է ենթարկվել մոտ 40 սպա, այդ թվում՝ Բաքրաուին: Իրավիճակն այժմ գտնվում է իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page