Եթե ընդդիմության բերած նախագծերը կառավարության հայեցակարգից բխեն, կողմ կքվեարկենք․ Սուքիասյան
Առաջնային խնդիրն անվտանգությունն է, ապա կրթությունն ու տնտեսությունը։ Այդ մասին այսօր խորհրդարանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Հարցին, թե ընդդիմության հետ ինչպե՞ս է գործակցելու իշխանությունը, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ նշելով, որ իշխանությունները պետք է գործակցեն ընդդիմության հետ՝ որպես ընդդիմություն։
«Դասական ընդդիմություն պետք է լինի»,- ասաց նա։
Մեկ այլ հարցի, թե ինքը կողմ կքվեարկի՞ ընդդիմության բերած նախագծերին, եթե դրանք իր հավանությանն արժանանան, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ ցանկացած օրինագիծ պետք է կառավարության տարբեր օղակներով անցնի։
«Կառավարությունը պետք է իր հավանությունը տա, քանի որ նա ունի ծրագիր։ Եթե այդ նախագիծը կառավարության հայեցակարգից բխող լինի, մենք կողմ կքվեարկենք»,- նշեց նա։
Comments