top of page

Ֆրանսիայի Սբ Պետրոսի և Պողոսի տաճարում հրդեհ է բռնկվել․ 24News

May 4, 2021
1 min read

Ֆրանսիացի հրշեջները փորձում են մարել հրդեհը, որ բռնկվել է Լիլ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս ու Պողոս եկեղեցում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է երկրի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դերմանենը:


«Այս րոպեներին փրկարար ծառայությունը պայքարում է հրդեհի դեմ՝ Սուրբ Պետրոս ու Պողոս եկեղեցում՝ Լիլ քաղաքում»,- գրել է նա՝ իր աջակցությունը հայտնելով:


ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ հրդեհը, որ սկսվել է մի քանի ժամ առաջ, ներկայում գրեթե մարված է, սակայն տանիքից դեռ շարունակում են թափվել ծածկույթի ածխացած մասերը: Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կանցկացվի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page