top of page

Սուրեն Պապիկյանն իրեն վարչապետի կարգավիճակ է տվել. «Ժողովուրդ»

  • Aug 10, 2021
  • 1 min read


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում ևս արշալույսները խաղաղ չեն։ Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանն ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկեցնելու համար։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանն իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի է ասել, բոլոր հարցերը զեկուցում են հենց Պապիկյանին։


Կադրային հարցերը ևս Պապիկյանի հսկողության տակ են գտնվում, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից։


Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարներն աշխատելու մեխանիզմը ևս Պապիկյանի ձեռքում է։ Վերջինս անձամբ է հսկում ճանապարհաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են»։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page