top of page

Անկախության հռչակագրի ընդունումով մեկնարկեց ՀՀ պետականաշինության գործընթացը. Պապիկյան

  • Aug 23, 2021
  • 1 min read


Փախվարչապետ Սուրեն պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«1990թ. այս օրը Անկախության հռչակագրի ընդունումով մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացը:


Միջազգային իրավունքի սկզբունքներից և ժողովրդավարական արժեքներից բխող դրույթների կենսագործումը, որոնք ամրագրված են երրորդ հանրապետության հիմնարար փաստաթղթում, Հայաստանի Հանրապետությանը չտրվեց խաղաղ պայմաններում: 31 տարի առաջ շրջադարձային դարձած այս օրը զոհողություններ պահանջող պայքարի մեկնարկ էր, պայքար, որ շարունակվում է մինչ օրս:


Վերջին ամիսների մարտահրավերները ևս Հայաստանի Հանրապետությանը ենթարկեցին բարդ փորձությունների: Եվ չնայած այդ ամենին՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատուն կերպով մնալ օգոստոսի 23-ի հռչակագրի հիմնարար սկզբունքների կրողը:


Այսօր եվս խոնարհվում եմ մեր բոլոր հայորդիների առջև, ովքեր հայրենիքի նկատմամբ բարձր պատասխանատվության գիտակցմամբ վերստին նվաճեցին ու պաշտպանեցին մեր անկախ ապրելու իրավունքը:


Համազգային համերաշխությամբ և միասնությամբ մենք ևս պետք է լինենք Անկախության հռչակագրի գաղափարների և սկզբունքների շարունակականության ու հանրապետության հարատևության երաշխավորը: Միասին մենք կառուցելու ենք մեր բարեկեցիկ, անվտանգ և զարգացող ապագան»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page