top of page

Նոր կառավարությունում ով կզբաղեցնի Սուրեն Պապիկյանի տեղը. «Հրապարակ»

Jul 3, 2021
1 min read

«Նոր կառավարությունում Սուրեն Պապիկյանի տեղը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, զբաղեցնելու է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, իսկ Ռ․ Պետրոսյանի տեղը զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի աթոռին էլ նստելու է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Այս մասին խոսում են Գեղարքունիքի մարզի մերձպաշտոնական շրջանակներում: Սանոսյանը, սակայն, մեր հարցին պատասխանելով, ասաց, թե այդ լուրերը ճիշտ չեն:


Ինչպես հայտնի է, Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր՝ փոխվարչապետ դառնալու մասին լուրերը, սակայն կառավարությունում իրեն հարց ուղղած լրագրողներին տված նրա պատասխանը համոզիչ չի հնչել»,-գրում է թերթը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page