Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:
Ադրբեջանի մասով.
Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի. 1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: 2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում: 3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում: 4. Հայ-ադբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին): 5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով):
Թուրքիայի մասով.
Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի. 1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում: 2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում: 3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում: 4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում: 5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:
Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով»:























Comments