Սուրեն Զոլյանն ուրախ է, որ որդին այլևս իշխանության հետ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ մեզ հետ զրույցում չթաքցրեց իր ուրախությունը, որ որդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը, այլևս չի շարունակելու ճանապարհը գործող իշխանության հետ, ընդգրկված չէ ՔՊ նախընտրական ցուցակում։ Արդյո՞ք Ձեր սկանդալային գրառումն է դեր խաղացել որդուդ դուրս մնալու հարցում․ Զոլյանը պատերազմից հետո Փաշինյանի մասին գրել էր. «Վաղն իր գժի թուղթը կհանի և որպես անմեղսունակ՝ պատասխանատվությունից կազատվի»։
Զոլյանը պատասխանեց, որ դա որդու որոշումն է եղել․ «Ինքը գիտությամբ է ուզում զբաղվել, չափահաս մարդ է՝ ինքն էր ի սկզբանե որոշել, թե որտեղ լինի»:
Իսկ անցած երեք տարիներին չե՞ք հուշել Ձեր որդուն, որ իշխանության քայլերը լավ տեղ չեն տանում։ «Ոչ, ես չեմ խառնվել, ամենաանշնորհակալ գործն է ուրիշի գործերին խառնվելը»։























Comments