Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է. «Ժողովուրդ»
- Jul 31, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գորիսի կրակոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։
Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, եւ մարզպետի որդու նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում: Նրան փտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում»:


























Comments