top of page

Քրեականացնել սուտ տեղեկություններ տրամադրելը. «Հրապարակ»

  • Oct 1, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


««Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն առաջարկում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը՝ քննիչ հանձնաժողովների դեպքում պատիժ սահմանելով ազատազրկում՝ 5-7 տարի ժամկետով, իսկ պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելու կամ տրամադրելու դեպքում՝ ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով։


«Պատճառը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմն է և դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձևավորման հանգամանքը: Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում հայ ժողովրդի հազարավոր հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատերազմից հնարավոր էր խուսափել կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել, որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել և կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավել ևս սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում է չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան, որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page