top of page

Հնարավոր չէ պաշտպանել ՀՀ-ի և Արցախի շահերը, եթե պաշտոնական Երևանը անում է ճիշտ հակառակը․ Աշոտյան

  • Aug 29, 2021
  • 1 min read

ree

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին և դատապարտեն այն։


Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։


Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ.


«Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»։


Այսինքն, կապիտուլյանտի պարտվողական և թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։


Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը, եթե պաշտոնական Երևանը անում է ճիշտ հակառակը։


Սրանք մեր ձեռքերը կապում են նաև արտերկրում և մեզ ներկայացնում են «ռևանշիստ»։


Հետևությունները թողնում եմ ձեզ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page