top of page

Սևան լճի ծաղկման ինտենսիվությունը նվազել է․ փորձագետ

Jul 1, 2021
1 min read

Սևանա լճի ծաղկման շրջանն արդեն սկսվել է, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչ ակնկալվում էր։ Նման կարծիք հայտնեց հիդրօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։


«2018- ի համեմատ, պայմանավորված սնուցող նյութերի քանակի ցածր ցուցանիշներով, ենթադրվում է ավելի թույլ ինտենսիվության ծաղկում»,- պարզաբանեց Շահնազարյանը։


Հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն էլ ներկայացրեց միջոցառումների ամբողջություն Սևանա լճի էկոհամակարգի բարելավման և պահպանման առնչությամբ։

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության համար 2021 թ․ մարտին մեկնարկել է 48- ամսյա 5 մլն եվրո դրամաշրոհային ծրագիր Եվրոմիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից։ Այն նախատեսում է բարելավել Սևանա լճի էկո համակարգի մի քանի ուղղությամբ, մասնավորապես, բարելավել Սևանա լճի ու ավազանի մշտադիտարկաման, հողի օգտագործման և մշակման գործընթացները, բնական լուծումներ կիրառել լիճ հոսող կոյուղու և կեղտաջրերի մաքրման համար»,- ասաց նա։


Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ նախատեսվում են նաև Սևանա լճի հիմնախնդիրների մասին հասարակության իրազեկման բարձրացմանը և էկոհամակարգի կառավարմանը միտված միջոցառումներ։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page