Սյունիքից Երևան բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր է մտել՝ հայտարարելով, որ իշխանությունը ԱԱԾ հետ համատեղ հերթական օպերացիան է սկսել «Հայաստան» դաշինքի դեմ։
«Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավսաության դատարան՝ թույլտվություն ստալանու խուզարկություն իրականացնել Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր նախընտրական շտաբներում»,- ասել է նա։
Վարդևանյանը նշել է, որ դա իրավական առումով խայտառակություն է, քանի որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց ապացուցողական որևէ նշանակության փաստաթղթի է այդ որոշումը կայացրել։
« «Հայաստան» դաշինքի շտաբներում փորձում են գտնել քվեաթերթիկ տպող սարք»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի անդամներին այս պահին Սյունիքից բերման են ենթարկում Երևան, իբրև, թե բացատրություն վերցնելու պատրվակով, այդ կերպ փորձելով խոչընդոտել շտաբների գործնեությունը։
Վարդևանյանը դիմել է իրավապահ մարմիններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ քննության առարկա դարձնելու այս դեպքը և չխոչընդոտելու իրենց բնականոն ընտրական գործին։























Comments