«Մեզ մոտ ուսապարկերն առավոտվանից խախտումներ է, որ անում են». Առուշ Առուշանյան
- Jun 20, 2021
- 1 min read

«Մեզ մոտ «ուսապարկերն» առավոտվանից խախտումներ է, որ անում են։ Բազմաթիվ են նման դեպքերը՝ մեկ-երկուսը չի, որ թվարկեմ. արձանագրվել են»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Նա տեղեկացրեց, որ այլ միջադեպեր, խուզարկության փորձեր չեն եղել և իրենց վստահված անձինք տեղերում են. «Ամեն բան բնականոն հունով ընթանում է»:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ 168.am-ին տված զրույցում վստահեցրել է, որ այդ ժամի դրությամբ միջադեպեր չեն արձանագրվել։
«Վստահված անձինք իրավիճակը վերահսկում են. այս պահի դրությամբ արձանագրված լուրջ խախտումներ չունենք»,- ասել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սիսիան քաղաքում, բոլոր շտաբների խուզարկության օպերացիա:


























Comments