top of page

Սյունիքի մարզպետը «տեռոր» Է անում դպրոցի տնօրեններին, որ պատշաճ դիմավորեն Փաշինյանին

  • Jun 14, 2021
  • 1 min read

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագրի» հաջորդ կանգառը վաղը՝ հունիսի 15-ին, կլինի Սիսիանում և Գորիսում։ Դրա առնչությամբ, ինչպես հայտնում է «Հրապարակը», Սյունիքի մարզպետարանում աննախադեպ իրարանցում է սկսվել։


Ըստ կայքի՝ տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարներին։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անձամբ բոլորին խիստ հրահանգել է վաղը ներկա գտնվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին։ Նա դպրոցի տնօրեններին ասել է, որ ամբողջ աշխատակազմը՝ աշակերտներով հանդերձ, պետք է դիմավորի Փաշինյանին։ Մարզպետը սպառնացել է, որ հակառակ դեպքում նրանք կզրկվեն աշխատանքից։

Սյունիք կատարած նախորդ այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացավ «բուռն» ընդունելության՝ նրան դիմավորեցին «Նիկոլ, դավաճա՛ն», «հողատու» վանկարկումներով։ Ուստի մարզպետարանը փորձում է կանխել նմանատիպ ընդունելությունը։


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page