Սյունիքի մարզպետի որդու ծեծի գործով ՔԿ-ում վարույթ չկա ընդունված
May 25, 2021
1 min read

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Քննչական կոմիտեում որևէ գործ չի հարուցվել:
Mediahub.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ասաց, որ Սյունիքում տեղի ունեցած որևէ միջադեպի հետ կապված ՔԿ-ում վարույթ չկա ընդունված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ օրերս ծեծել են Սյունիքի մարզպետի որդուն` Կարեն Պողոսյանին։ Կատարվածը, ըստ էության, օրեր առաջ Տաթևում տեղի ունեցած միջադեպի պատասխանն է եղել, որի ընթացքում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայհոյախառն խոսակցություն է ունեցել Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ, վերջինիս մեղադրել է, որ համակրանք չի դրսևորում իշխանության նկատմամբ։ Լեզվակռվի արդյունքում ծեծկռտուք էր սկսվել։























Comments