Ճանապարհը շարունակում է փակ մնալ, բանակցությունների մասին տեղեկություն չունեմ․ Սյունիքի փոխմարզպետ
- Aug 26, 2021
- 1 min read

Սյունիքում իրավիճակը նույնն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ երթևեկությունը կազմակերպվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածով։ Հարցին, թե կան համայնքներ, որոնց հետ ճանապարհային հաղորդակցությունն ամբողջությամբ կտրված է, Բաբայանը պատասխանեց․ «Ամբողջությամբ՝ ոչ, սակայն հիմնական ճանապարհը, որը Շուռնուխն ու Որորտանը կապում է Կապանին և Գորիսին, այս պահին փակ է, բայց այլ ճանապարհներ ունեն երկուսն էլ»։
Փոխմարզպետը նշեց, որ տեղյակ չէ՝ այս պահին բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հնչեցրած մտքին, թե իրեն հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի՝ Բաբայանը նշեց․
«Ցավոք սրտի, ես չունեմ նման տեղեկություններ»։


























Comments