top of page

Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

Sep 4, 2021
1 min read


Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։


Մարզպետին հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել եղբայրական գերեզմանոցի նորոգման ու շիրմաքարերի տեղադրման հետ կապված հարցեր։ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև այս պահին պետական միջոցներով հիմնանորոգվող Սիսիանի բժշկական կենտրոն, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։


Քննարկվել են նորոգման ժամանակահատվածում բժշկական ծառայությունների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր ևս: Մարզպետը եղել է նաև այն տարածքներում, որտեղ այս ընթացքում տեղափոխվել ու աշխատում է բժշկական կենտրոնը։ Պոլիկլինիկան տեղափոխվել ու գործում է անհատույց տրամադրված մանկապարտեզի մասնաշենքում, ներկայումս մարզպետարանի միջոցներով ԲԿ-ի կողմից նորոգվում ու հարմարեցվում է հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը՝ վիրաբուժական ու մանկաբարձական ծառայություններն այնտեղ տեղափոխելու համար։


Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գորիս համայնքում՝ Մաշտոցի 3 հասցեում (նախկին գործկոմի շենք), երկուշաբթի՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ից սկսած, կկատարի քաղաքացիների ընդունելություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page