top of page

Նոր Ղազանչիի համայնքապետը հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրկին առաջանալու լուրը.Armlur

Apr 28, 2021
1 min read

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչև այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարության ու խաղաղապահների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասաց համայնքապետը:

Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չմեկնաբանեց այդ տեղեկությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page