top of page

Կապանից Ճակատեն ճանապարհին ադրբեջանական զինվորներ են. մարդիկ խուսափում են երթևեկել. ՄԻՊ (տեսանյութ)

  • May 6, 2021
  • 1 min read


Խորհրդարանը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: Արման Թաթոյանը ամբիոնից մանրամասն ներկայացրել է տարվա ընթացքում կատարած աշխատանքը: Անդրադարձել մի շարք խնդիրների, որոնք առնչվում են կորոնավիրուսի և պատերազմի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարմանը: Պաշտպանը դատապարտել է թե' իշխանության, թե' ընդդիմության ներկայացուցիչների՝ մարդու արժանապատվությունը նսեմացնող գործելակերպը: Իսկ քաղաքացու իրավունքներին առնչվող խնդիրները, ըստ Թաթոյանի, ավելացել են Սյունիքիում:

Շեշտակիորեն ավելացել են խնդիրները պատերազմի, զինված հարձակուների պատճառով՝ խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:



«Անգամ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են առաջ եկել: Եթե Կապանից մարդը գնում է դեպի Ճակատեն, Ներքին Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, ճանապարհին կան ադրբեջանական ցուցանակներ, դրոշներ, զինվորներ: Մարդիկ խուսափում են այդ ճանապարհներով երթևեկելուց, օրինակ, երեկոյան ժամերին, որովհետև մտավախություն ունեն անվտանգության համար»,- նշեց Թաթոյանը:

Նյութի աղբյուրը՝ ArmDaily

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page