top of page

Ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են․ Առուշ Առուշանյանը՝ թշնամու հետ միջադեպի մասին

May 21, 2021
1 min read

«Մեր ոչ մի զինվորի էլ լուրջ բան չի եղել, բայց թշնամուն լիքը բան է եղել, ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են»,-այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։


«Թուրքերին ոնց պետք ա՝ պատժել ենք։ Թե քանի վիրավոր ունեն, տեղյակ չեմ, բայց սյունեցիներին վայել պատժել ենք»,- ասաց Առուշանյանը։


Առուշանյանը նշեց, որ տեղյակ չէ Աննա Հակոբյանի՝ Սյունիք կատարած այցից, նրան չի հանդիպել և չի էլ նախատեսվում։


Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել։ Ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։


Հեղինակ՝ Արմինե Նավոյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page