top of page

Սյունիքի մարզպետարանի որոշ աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Jul 16, 2021
1 min read

Հուլիսի 15-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հյուրընկալվել էին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը եւ COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացում ներգրավված մասնագետները։


Նրանք անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեցին պատվաստումների ընթացքի, պատվաստանյութերի տեսակների ու առանձնահատկությունների, առաջնահերթ ցուցումների, հակացուցումների, հնարավոր բարդացումների, մարզում առկա վիճակագրության մասին, մասնագիտական պարզաբանումներով պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։


Հանդիպումից հետո մարզպետարանի այն աշխատակիցները, որ ցանկություն հայտնեցին (15 հոգի), հենց տեղում պատվաստվելու հնարավորություն ունեցան։


Գործընթացը շարունակվում է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page