top of page

Սև լճի շուրջ բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկում. «Փաստինֆո»

May 13, 2021
1 min read

Երկրորդ օրն է՝ ՀՀ տարածքում, Սև լիճ առաջացած ադրբեջանցիների և Հայկական կողմի միջև բանակցությունները շարունակվում են։ Հարցի շուրջ բանակցությունների համար նոր վայր է նշանակվել՝ Ներքին Խնձորեսկը։ Հանդիպման վայրի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին։ Պատճառներից մեկը այն է, որ ադրբեջանական կողմին Ներքին Խնձորեսկ հասնելն ավելի հեշտ է։


Գյուղապետ Երվանդ Մալունցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն հավելեց, որ մանրամասների չի տիրապետում։


«Խնձորեսկում են բանակցելու, բայց ես տեղյակ չեմ մանրամասներից՝ չգիտեմ ե՞րբ և ո՞նց »,- ասաց Մալունցը։


Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը ևս հաստատեց, որ բանակցությունները շարունակվում են Ներքին Խնձորեսկում. «Բանակցությունները չեն ավարտվել, դեռ ոչ մի նորություն չկա»։


Տեղեկություններին, թե Սյունեցիները զինվում են՝ հավանական սցենարներին պատրաստ լինելու համար, Հովսեփյանը պատասխանեց՝ սյունեցին երբեք զենքը վայր չի դրել։


«Սյունեցիները չեն էլ զինաթափվել, որ մի հատ էլ զինվեն։ Սյունեցիները զինված են պատերազմից սկսված, եթե թշնամին մեր կողքն է՝ մենք ինչպե՞ս կարող ենք զինաթափվել»։


Բանակցությունների ընթացքի մասին Հովսեփյանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրանք վարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ի վաղ առավոտյան հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանական զինուժն իր առաջխաղացումը փորձում է հիմնավորել քարտեզներով, որոնք հայկական կողմը մտացածին և կեղծ է համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page