Վերաքննիչ դատարանը արձանագրել է Սյունիքում ակցիայի մասնակցի ձերբակալման ոչ իրավաչափությունը
- May 24, 2021
- 1 min read

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, արձանագրել է, որ Սյունիքի բողոքի ակցիաների գործով Մելս Հայրապետյանի արարքում հիմնավոր կասկածը բացակայում է։ Որոշման վերաբերյալ ֆեյսբուքյան հրապարակմամբ տեղեկացրել են փաստաբաններ Միքայել Շխիմյանը և Էդգար Թումասյանը։
«Քիչ առաջ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ լեգենդար դատավոր Ա.Ազարյանի, բավարարեց մեր բողոքը և արձանագրեց Մ. Հայրապետյանի արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը»,- գրել է Մ. Շխիմյանը։
Comments