Սյունիքի մարզպետարանը պարզաբանել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հրաժարականի մասին լուրերը
Jul 30, 2021
1 min read

Սյունիքի մարզպետարանն արձագանքել է զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող լուրերին, թե իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։
«Հայտնում ենք, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի»,- տեղեկացնում են մարզպետարանից:























Comments