Սյունիքի որոշ հատվածներում մարդկանց հաց հասցնելն էլ է ադրբեջանցիների ձեռքին լինելու․ Գրիգորյան
- Aug 26, 2021
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան հենց այսօր եկավ․ ադրբեջանցիները կտրեցին Սյունիքը։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
«Այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում մարդկանց հաց ու կարտոֆիլ հասցնելն էլ է ադրբեջանցիների ձեռքում։ Փատորեն, Փաշինյանի խոստացած ապագան ընտրողները գերի են ադրբեջանցիների ձեռքին»,- ասաց նա։
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ 50 ադրբեջանցի կարողացավ մտնել ու կտրել Սյունիքը, քանի որ սյունեցի համայնքապետերն անազատության մեջ են։
«Տղերքին նստեցրին, քանի որ նրանք կարող էին չլսել այս պաշտպանության նախարարին ու էդ հիսուն ադրբեջանցուն հետ շպրտել։ Էս տղերքին նստեցրել է ձեր սրտի վարչապետ Փաշինյանը, որը ձեզ սարքել է անպատիվ, անարժան ինչ-որ բան։ Ես դեկտեմբերին էի դեռ ասում, որ սա Սյունիքը հանձնելու է»,- նկատեց նա։


























Comments