top of page

Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. «Ժողովուրդ»

Aug 5, 2021
1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թերթին Սյունիքում կատարվող իրադարձություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաև այլ քաղաքական ուժի օգտին:


Եվ հենց դա է պատճառը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետերի հանդեպ սկսված հետապնդումներին: Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն:


Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու, և իրավապահ համակարգի ղեկավար կազմից ազատումներ են լինելու՝ իհարկե պայմանավորված հենց արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանց գործունեությամբ:


Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ»:


Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page