Սյունիքում կուտակումներ կան. հարձակողական դիրքեր են կառուցում. ազատամարտիկ. «Փաստինֆո»
Չնայած Արարատի ու Գեղարքունիքի սահմանին լարված է, թշնամին Սյունիքում լռում է ու ուժ կուտակում։
«Սյունիքի կողմում լավ կուտակումներ կան, բայց դեռ քայլեր չկան»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը, ով երեկ է վերադարձել Սյունիքից, որտեղ մարտական հերթապահություն էր իրականացնում։ Մարգարյանը մանրամասնում է՝ նկատի ունի՝ ուժի և ռազմական տեխնիկայի կուտակում։
Ազատամարտիկը վստահեցնում է՝ ստեղծված իրավիճակը դեռ վերլուծության կարիք ունի։ Երասխում և Գեղարքունիքում ՀՀ ԶՈՒ-երը համարժեք պատասխան են տվել, դրանով անակնկալի բերելով թշնամուն, ով վստահ էր, որ իր գործողություները անպատիժ են մնալու։
«Գուցե սա հակառակորդին բնորոշ ձեռագիր է։ Բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը։ Օրինակ՝ մի ամիս առաջ ասում էին կրակել չկա՝ դիրքերում բահերով ու քլունգներով կռիվ էր գնում։ Զենքերը մի կողմ էին դնում ու իրար սկսում էին ծեծելը։ Հիմա արդեն իրար դեմ այն ազատ կանգնելը չկա։
Commenti