top of page

Սյունիքում Niva-ն բախվել է Toyota Camry-ին, այնուհետև Ford Transit-ին. կա վիրավոր

Nov 8, 2021
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Գարիկ Հ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Արամ Խ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արամ Բ.-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Niva-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Ալիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի Աղիտուի բժշկական կենտրոն:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page