Սյունիքում 37-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին․վերջինս տեղում մահացել է
Sep 16, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանն իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան, ով սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments