top of page

Այն աղբյուրից որ ջուր ես խմում, այդ աղբյուրին քար մի գցիր: Տիգրան Արզաքանցյան

Այն  աղբյուրից որ ջուր ես խմում, այդ աղբյուրին քար մի գցիր։

Հայաստանն այսօր պատմական և ճակատագրական օրեր է  ապրում, գուցե հասարակության լայն զանգվածները դա չեն ընկալում, սակայն այդ տրամաբանությունից հանգամանքների ընթացքը չի փոխվում։  Աշխարհաքաղաքական խմորումների կիզակետում մեր կողմից արված  ցանկացած կտրուկ քայլ՝ վատ հետևանքներով է հղի։

Անցած երեսուն տարիների ընթացքում ռուսաստանի ներկայությունը Հայաստանի համար շատ հարցերում է որոշիչ եղել։ Հայերը տարբեր ժամանակներից հաստատվել և աշխատանքայի հարաբերությունները զարգացրել են հենց ռուսաստանի հետ։ Այսօր էլ հայերի մի մեծ մաս՝ ընտանիքներով ՌԴ բնակիչներ են։ Այս ամենից զատ   վիրավոր Արցախի անվտանգբության հենասյունը ռուսաստանի խաղաղապահների շնորհիվ է։


Նման իրավիճակում հակառուսական արշավի հեղինակները իրենց չկշռադատված խոսքերով ու քայլերով Հայաստանի անվտանգությունը, տնտեսությունն ու կայունությունը տանում են փլուզման։

Սա վտանգավոր խաղ է, որը նոր ու առավել անդառնալի հետևանքներ է ունենալու ուստի հորդորում եմ լինել խոհեմ, նաղքան կտրուկ արտահայտություններ ու քայլեր անելը՝ հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու պատմական ռիսկերից զերծ մնալով ընդունել այնպիսի որոշումներ, որոնք չեն վտանգի մեր դարերով եկած եղբայրական հարաբերություններին։

Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները պետք է գերակա լինեն՝ անկախ աշխարհաքաղաքական խմորումներից։

858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page