Իշխանությանը պակասում են հրեշտակի թևիկներ․ Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

MediaHub.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով մեղադրում էր ընդդիմությանը, նշեց․ «Ես մի նախադասությամբ կարող եմ արձագանքել՝ այո՛, ընդդիմադիրներն են մեղավոր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են կրակել Վարդենիսի համայնքների սահմանագծին, և քիչ առաջ ՊՆ-ն հաստատեց, որ այո՛, Կութում եղել են կրակոցներ։ Այո՛, ընդդիմությունն է մեղավոր, որ ադրբեջանցիները կրակում են, իշխանությունը մեղավոր չէ, իշխանությանը պակասում է հրեշտակի թևիկներ»։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ասք այն մասին, թե ինչպես են իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ շրջանակներ ամեն ինչ անում, որ ադրբեջանցի զինվորները չլքեն Հայաստանի տարածքը եւ գալարվում այն մտքից, որ իրենց երազած պատերազմը չի սկսվում, առավելեւս այն մտքից, որ կառավարության գործողություններում չկա եւ չի կարող լինել որեւէ դավադրություն, գաղտնի պայմանավորվածություն, փաստաթղթեր ու հոդվածներ»:























Comments