top of page

Եղիսաբեթ II թագուհին կրկին չեղարկել է խորհրդակցությունները կորոնավիրուսով վարակման պատճառով

  • marineyeremyan99
  • Feb 25, 2022
  • 1 min read


Թագուհին կրկին չեղարկել է վիդեոկոնֆերանսի ձեւաչափով խորհրդակցությունները՝ կորոնավիրուսով վարակման պատճառով։ Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով Բուքինգհեմյան պալատը:

95-ամյա Էլիզաբեթ II հինգշաբթի օրը ավելի վաղ նախատեսված երկու խորհրդակցություն է չեղարկել։ Ինչպես հայտարարել են միապետի գլխավոր նստավայրում, նա դեռ հիվանդության մեղմ ախտանիշներ է զգում, բայց շարունակում է աշխատել փաստաթղթերի հետ: «Նորին մեծությունը շարունակում է չծանրաբեռնող հասարակական պարտականությունների կատարումը։ Այս շաբաթվա համար այլ միջոցառումներ նախատեսված չեն»,- ասվում է Բուքինգհեմյան պալատի ներկայացուցչի հայտարարության մեջ։


Նախատեսված միջոցառումների չեղարկում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է տեղի ունենում:

Չորեքշաբթի՝ փետրվարի 23-ին, չնայած առողջական խնդիրներին, Եղիսաբեթ թագուհին հեռախոսով ամենշաբաթյա ավանդական խորհրդակցություն է անցկացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Ենթադրվում է, որ թագուհին եւ վարչապետը քննարկել են միջազգային լարված իրավիճակը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page