Սահմանին մեր զինվորները քնում են ցելոֆանապատ վրաններում. Թագուհի Թովմասյան․ Mediaport
- 24Time.am

- May 3, 2021
- 1 min read
Սահմանին մեր զինվորները քնում են ցելոֆանապատ վրաններում՝ հողի վրա, և ադրբեջանցիները դա տեսնում են. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հոխորտանքներին:
«Ես կարող եմ խոսել տեսանելի բաների մասին․ տեսանելին այն է, որ մենք ունենք վրաններ առաջնագծում, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ վրաններ, որոնք ադրբեջանցիները տեսնում են, դրանք գաղտնի չեն, տեսնում են մարդիկ, որ մենք վրաններում ենք քնում, հողի վրա, իսկ իրենք՝ այլ պայմաններում։ Նամանավանդ, որ Տեղ համայնքի մոտ իրենք արդեն տեխնիկայով խրամատավորվում են։ Գաղտնիության քողի տակ այս ամենը ներկայացնել՝ ես չեմ կարծում, որ սա լավագույն լուծումն է»,-ասաց նա:


























Comments