top of page

Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի․ Թովմասյան

Aug 2, 2021
1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի' լրագրողներ, Ինչպես հիշում եք, Ազգային ժողովում ձեր տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ ինձ հասած տեղեկությունների հետքերով դիմել էի ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին։

Ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի այդ պահի դրությամբ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Լավ է, որ իշխանությունը չգնաց այդ քայլին, ականջալուր եղավ լրագրողական բողոքին, և քննարկած խստացումների տարբերակը չդարձավ փաստաթուղթ, կիրառության մեջ չդրվեց։

Հուսով եմ՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշում երբևէ չի էլ լինի, և զլմ-ների ներկայացուցիչները «ավանդույթի ուժով» ազատ կտեղաշարժվեն խորհրդարանում»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page