Լրագրողներին արգելվում է շփվել բացառապես իշխանական պատգամավորների հետ․ Թագուհի Թովմասյան
Տարակուսելի է, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակումը հատկապես վերաբերում է «իշխանական մատույցներին»։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում նրանց տեղաշարժի սահմանափակմանը։
Թովմասյանի խոսքով՝ լրագրողներին արգելվում է շփվել բացառապես իշխանական պատգամավորների հետ։
«Ես չեմ հասկանում՝ սա ինչի՞ հետևանք է, և ի՞նչ նպատակ է հետապնդում։ Ինչքա՞ն պետք է փախնեն լրագրողներից։ Պատգամավորը պարտավոր է իր գործողությունների մասին տեղյակ պահել հանրությանը, բայց հիմա ստացվում է, որ պատգամավորները չեն ուզում հաշվետու լինել»,- ասաց նա։
Comments