Արգելում եմ, որ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել. Թովմասյան

Այսօր արգելում են՝ ինչ հետ պայուսակ մտցնեմ նիստերի դահլիճ։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին արգելելու անձնական իրեր տեղափոխել որևէ տեղ։ Հաջորդ անգամ կլինեն ավելի աղմկահարույց իրավիճակներ։ Խուսափելու համար պետք է վերանայվի այդ վերաբերմունքը, քանի որ անհասկանալի է, թե իրավական ինչ փաստաթղթի հիման վրա են իրականացվում այս խստացումները»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը նկատեց՝ բացի այն, որ ԱԺ դահլիճ մտնելիս պատգամավորներին ստուգում են հատուկ մետաղորսիչ սարքով, անհրաժեշտություն կա, որ կանանց ստուգեն կին աշխատակիցներ.
«Եթե չեք կարողանում ապահովել, ապա ես թույլ չեմ տվել՝ որևէ մեկն ինձ մոտենա։ Արգելում եմ՝ ԱԺ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել։ Սա ուղղակի անընդունելի է»,-ասաց Թագուհի Թովմասյանը։























Comments