Թույլ չեմ տալու, որ ժողովրդավարությունը դառնա ամենաթողության հարթակ․ Փաշինյանը՝ Թովմասյանին
- Aug 24, 2021
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ թե ինչու է ԱԺ-ում լրագրողների աշխատանքն այդ աստիճան խոչընդոտվում։
Պատգամավորը նշեց, որ ԱԺ պատմության մեջ չի եղել նման բան, որ լրագրողները չկարողանան մոտենալ իշխանական խմբակցության աշխատասենյակներին։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրագրողական էթիկայի վերաբերյալ իրենք կոնկրետ առաջարկ ունեն։
«Կարծում եմ, որ պետք է ստեղծվի ինստիտուտ, որով լրագրողներն իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն ու կհետևեն դրանց։ Մենք շատ աննախադեպ իրավիճակներ ունենք, և կառավարությունը ստիպված է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով։ Կարծում եմ, որ քաղաքացիները պետք է հստակ տեղեկություն ունենան ԶԼՄ-ների շահառուների մասին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ թույլ չի տալու, որ ժողովրդավարությունը դառնա ամենաթողության հարթակ։


























Comments