top of page

Աստծո կամոք բոլոր մեր գերիները շուտ վերադառնան և հասնեն իրենց ընտանիքներին. Թագուհի Թովմասյան

Jun 12, 2021
1 min read

Սիրելի' հայրենակիցներ, Ցանկանում եմ կիսվել ձեզ հետ մի գեղեցիկ միջադեպի մասին։


Այսօր գնացել էի իմ ազգակից Լյուբա հորաքրոջ աղջկա' Արմինեի տուն, որի որդին 2021թվականի մայիսի 27-ից գերեվարված է ադրբեջանական զինուժի կողմից: Գիտեի, որ գերիների մի խումբ է հայրենադարձվելու, բայց չէի համարձակվում Արմեն Բուդոյանի ընտանիքի անդամներին ասել, որ նա էլ է տուն գալու. չդառնար դատարկ ինքնաթիռի տխուր պատմությունը:

Բառեր չկան բնութագրելու մեր զգացածը. մի քանի վայրկյան սառել էինք. Արմենը Հայաստան է գալիս: Արտասուքն ու ժպիտը զուգահեռ էին գալիս...


Համբերությու՛ն ձեզ, սիրելի՛ ծնողներ. բոլորիդ գերի ընկած որդիները մի օր կգան:

Համբերությու՛ն մեզ բոլորիս։

Աստծո կամոք բոլոր մեր գերիները շուտ վերադառնան և հասնեն իրենց ընտանիքներին, մեզ բոլորիս։

Մեր բանակի մեջքը պիտի ուղղենք, հզորանանք և հաղթող սերունդներ դաստիարակենք...



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page