top of page

Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ Լենա Նազարյանի վերադարձվել է

Jul 15, 2021
1 min read

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Համաձայն կայքի՝ Թովմասյանը հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:


Դատարանը վերադարձրել է դիմումը՝ հետևյալ պատճառաբանությամբ. Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը. նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրք, 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:


Ավելի վաղ հաղորդել ենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում միջադեպ էր գրանցվել. պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ, նիստը վարող Լենա Նազարյանը շշուկով «իդիոտկա» էր ասել: Խոսափողը միացված է եղել, ուստի այդ բառը լսվել է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page